Ծառայություններ
Հաճախ տրվող հարցեր
Հաճախ տրվող հարցեր
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բաժնեմասերի հավատարմագրային կառավարում» ծանուցման ենթակա գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն: «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բաժնեմասերի հավատարմագրային կառավարում» գործունեության իրականացմամբ զբաղվելու իրավունք ունեն իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր, ովքեր նշված գործունեությամբ զբաղվելու համար ՀՀ էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 30-ի «Ծանուցման ձևերը, ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյանների վարման և հաշվառված անձանց տվյալների հրապարակման կարգը սահմանելու մասին» թիվ 673-Ն որոշման թիվ 1 հավելվածով սահմանված ծանուցումը և կից փաստաթղթերը, որոնք կարող են ներկայացվել առձեռն, փոստով: Համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի` «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բաժնեմասերի հավատարմագրային կառավարում » գործունեության իրականացման համար տարեկան պետական տուրքը կազմում է 50.000 ՀՀ դրամ: Ծանուցում ներկայացնելու համար անձը տարեկան պետական տուրքը վճարում է Կենտրոնական գանձապետարանի հետևյալ հաշվեհամարին` 900005002986
You will be redirected to the login page